Ընդդեմ ՊՆ-ի. ՀՀ ՊՆ-ին ապրանքներ մատակարարած ընկերությունները դիմել են դատարան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ պաշտպանության նախարարությանը տարբեր ապրանքներ մատակարարած ընկերությունները վերջերս դիմել են դատարան:

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ԽԱՔ ՍՊԸ-ն, որ զբաղվում է կաթի մատակարարմամբ, դիմել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան եւ պահանջում է, որ անվավեր ճանաչի ՊՆ-ի որոշումը՝ իրենց հետ կնքած պայմանագիրը միակողմանի լուծարելու մասին: Նման հայցով դատարան է դիմել նաև հաճար, լոբի և նման մթերք մատակարարող «ՏԻՍԱ» ՓԲԸ-ն: Թե ինչն է ստիպել ՊՆ-ին միակողմանի լուծարել այս ընկերությունների հետ պայմանագիրը, պարզ չէ: Բայց փաստ է, որ ՊՆ-ն հայտնվել է պատասխանողի կարգավիճակում. դատարանն ընդունել է հայցերը և քննելու է»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս