Բաժիններ՝

Հայտնի են Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից տուժածների անունները

Նոյեմբերի 22-ին, ժամը 07:53-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին` Ազատ գետի կամրջի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Երասխ հատվածի 22-րդ կմ-ի մոտակայքում «Hyundai Elisson» մակնիշի 60 GD 099 պետհամարանիշով (վարորդ՝ Ռ. Հ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտում:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը տեղի ուժերով հոսպիտալացվել է Մասիսի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել, իսկ ուղևորներ` 1961 թ. ծնված Զ. Կ.-ը, 1983 թ. ծնված Ռ. Կ.-ը, 1986 թ. ծնված Կ. Դ.-ը, 1973 թ. ծնված Ն. և 1969 թ. ծնված Ե. Շ.-երը հոսպիտալացվել են Արտաշատի ԲԿ, այնուհետև` Երևան քաղաքի Էրեբունի ԲԿ, որտեղ բժիշկները Ե. Շ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ մնացածը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը, հատուկ տեխնիկայի օգնությամբ մոտեցրել են ավտոմեքենան ավտոքարշակին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս