Չինացի զինվորականները ցուցադրել են «ամենաարագընթաց» լողացող տանկը
Չինացի զինվորականները մշակել են VN18 լողացող տանկը: Մարտական մեքենայի փորձարկումների տեսագրությունը հրապարակված է CGTN-ի YouTube-ալիքում։
Չինաստանի Norinco կորպորացիայի ռազմական տեխնիկա ստեղծողները հայտարարում են, որ իրենց տանկը կարող է զարգացնել ժամում մինչեւ 65 կիլոմետր առավելագույն արագություն ցամաքում, իսկ ջրում այս նմուշը կարող է շարժվել ժամում մինչեւ 30 կիլոմետր արագությամբ, ինչը, մշակողների խոսքով՝ VN18-ը դարձնում է ամենաարագ ռազմական երկընթացը:
Լողացող տանկը, որի շարժիչն ունի 1600 ձիաուժ, կշռում է 26 տոննայից ավելի: Ինչպես ստեղծողներն իրենք են հայտարարում, VN18-ն իր դասում «ամենահզոր» ռազմական տեխնիկան է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: