«Ռոսպրոմբանկի» նախագահը ձերբակալվել է խարդախության մեղադրանքով
«Ռոսպրոմբանկի» ղեկավար Սերգեյ Սալոգուբովը ձերբակալվել է այդ կազմակերպության ավելի քան 750 մլն ռուբլի գումարի միջոցների հափշտակման մեղադրանքով: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի Հետաքննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
«Սերգեյ Սալոգուբովին խարդախության մեղադրանք է առաջադրված ՌԴ Քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մասով: Հետաքննության միջնորդությամբ դատարանի կողմից նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքի տակ վերցնելը»,-ասել է Պետրենկոն:
Նրա խոսքով՝ Սալոգուբովը մեղադրվում է Մոսկվայի մարզում անշարժ գույքի հետ կապված մեքենայություններում, ինչի հետեւանքով «Ռոսպրոմբանկ»-ին 756 մլն ռուբլի գումարի վնաս է պատճառվել: