Բաժիններ՝

Գուդաուրի-Կոբի ավտոճանապարհին արգելված է կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների երթևեկությունը

Վրաստանի ավտոճանապարհների վարչությունից հայտնում են, որ առատ ձյան հետևանքով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջպետական նշանակության ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում (Ռուսաստանի Դաշնության սահմանում) արգելված է կցորդով, կիսակցորդով տրանսպորտային միջոցների երթևեկությունը:

Այլ տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունն ազատ է: Ավտոճանապարհի 134-135կմ հատվածում (Դարիալի կիրճ) երթևեկության ընթացքում արգելվում է տրանսպորտային միջոցի կանգառումը: Նշված ռեժիմով երթևեկությունը կազմակերպվում է Վրաստանի պարեկային ոստիկանության անմիջական վերահսկողության և համակարգման ներքո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս