Շուկայում ձվի դեֆիցիտ է, իսկ ներկր­վածներն էլ վաճառում են երկու անգամ թանկ գնով. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկու­թյուններով՝ տևական ժամա­նակ է, որ Հայաստանում կրկին վաճառվում են դրսից ներկրված հավկիթներ, որոնց վրա առկա կնիքները դրա վառ ապացույցն են:

Մեր տեղեկություններով՝ հավկիթները ներկրում է «Արաքս» թռչնաբուծական ֆաբ­րիկան: Ուշագրավ է, որ ներկր­ված հավկիթները վաճառվում են երկու անգամ թանկ գնով:

Հիշեցնենք, որ «Բաղրամյանի» թռչնաբուծական ֆաբրիկայի սեփականատեր Արմեն Խաչատրյանը, երբ ձու էր ներկրում, այն վաճառվում էր 30-40 դրա­մով, իսկ հիմա 60-70 դրամով է վաճառվում: Մինչդեռ տրամա­բանությունը հուշում է, որ ներկրվածը պետք է որ ավելի մատչելի լիներ: Ամեն դեպքում, ներկայումս ՍԱՊԾ-ն ոչ մի աղ­մուկ չի բարձրացրել, քանի որ շուկայում ձվի դեֆիցիտ է, և այդպիսով փորձ է արվում դեֆի­ցիտը վերացնել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս