 
                        ԱՄՆ-ում 15 վայրկյանում քանդել են 70-հազարանոց մարզադաշտը
 
                                    ԱՄՆ-ի Ատլանտայում (Ջորջիայի նահանգ) հաշված վայրկյաններում քանդել են «Ջորջիա Դոում» ծածկած մարզադաշտը: Տեսագրությունը հրապարակված է Twitter-ում Associated Press-ի էջում:
Մրցասպարեզն օգտագործվում էր 1992 թվականից եւ տեղավորում էր 71 հազար 250 հանդիսականի: Մարզադաշտը տնային էր համարվում ամերիկյան ֆուտբոլի «Ատլանտա Ֆելքոնս» թիմի համար: Օգտագործման ժամանակամիջոցում մարզադաշտն ընդունել է շուրջ 1400 մարզական միջոցառումներ, ներառյալ 1996 թվականի Օլիմպիական խաղերի բասկետբոլային մրցաշարը, որոնք տեղի էին ունենում Ատլանտայում:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        