Առաջին հայացքից գրավիչ թվացող «Ես եմ» ծրագիրն իր մեջ նրբություններ է պարունակում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխանությունները մեծ շուքով հայտարարեցին «Ազգ-բանակ» գաղափարախոսության շրջանակներում «Ես եմ» ծրագրի մասին: Բայց առաջին հայացքից գրավիչ թվացող ծրագիրն իր մեջ նրբություններ է պարունակում, որը ոչ բոլորին է ձեռնտու:
«Ես եմ» ծրագիրը, ինչպես հայտնի է, տալիս է այլընտրանքային զինվորական ծառայության հնարավորություն:
Ըստ այդմ, այս ծրագրով զինծառայողը երկու շաբաթ անցկացնելու է մարտական հերթապահությունում, մեկ շաբաթ՝ զորամասում և 1 շաբաթ՝ տանը: Այս ծրագրով զինծառայողներն ամսական ստանալու են 35 հազար դրամ, այժմ սովորական զինծառայողի 3500 դրամի փոխարեն, իսկ արդեն երեք տարի անց իրենց հաշվին ունենալու են 5 մլն դրամ:
Միայն թե «Ես եմ» ծրագիրն ընտրած զինծառայողների վրա այս դրույթները տարածվելու են ծառայության վեցերորդ ամսից:
Բացի այդ՝ 5 մլն դրամն էլ կարողանալու են ծախսել սահմանափակ՝ երեք ուղղությամբ՝ կրթություն, բիզնես-ծրագիր գյուղատնտեսության ոլորտում և բնակարանի ձեռքբերում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: