Պետդեպը հավանություն տվեց Վրաստանին Javelin հակատանկային հրթիռային համալիրների մատակարարմանը
ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտը հավանություն է տվել Վրաստանին 75 միլիոն դոլար գումարի Javelin հակատանկային հրթիռային համալիրների եւ արձակման կայանքների վաճառքներին, մատակարարումների վերաբերյալ վերջնական որոշումը կընդունի ԱՄՆ-ի Կոնգրեսը:
Այս մասին նոյեմբերի 20-ին հայտնել ք անվտանգության ոլորտում համագործակցության գործակալությունը, որը մտնում ք Պենտագոնի կառուցվածքի մեջ: «Պետդեպարտամենտը հավանություն է տվել Վրաստանին Javelin հրթիռների եւ արձակման կայանքների հնարավոր վաճառքներին, մոտավոր արժեքը 75 միլիոն դոլար ք»,- ասված է գործակալության հաղորդագրության մեջ:
Համապատասխան հանձնարարականը Կոնգրես էր ներկայացվել նոյեմբերի 17-ին: Գործակալության տեղեկատվությամբ՝ Վրաստանն ավելի վաղ խնդրել էր իրեն տրամադրել 410 Javelin հակատանկային հրթիռային համալիրներ եւ 72 կայանքներ, պարտավորագիրը նաեւ նախատեսում է առաքում, ուսուցում եւ այլ սպասարկում: Ինչպես նշում են Պենտագոնում, Javelin համակարգը կմեծացնի պաշտպանության բնագավառում Վրաստանի հնարավորությունները, բայց ըստ որում (հակատանկային հրթիռային համալիրների) մատակարարումները տարածաշրջանում չեն խախտի զինված ուժերի հիմնական հավասարակշռությունը», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: