ԱԺ բյուջեն հեռախոսային ռեկետի են ենթարկել ԱԺ այլ պաշտոնյաներ ևս. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հերմինե Նաղդալյանի հեռախոսային խոսակցությունների համար գանձվող գումարի չափը և դրա հետևանքները սկսել են մտահոգել ԱԺ աշխատակազմին:

Աշխատակազմում պարզել են, որ եթե մայիսին Նաղդալյանի հեռախոսային խոսակցությունների գումարը 2 մլն է եղել, ապա մյուս ամիսների ծախսերը ևս պակաս չեն եղել:

ԱԺ բյուջեն նման հեռախոսային ռեկետի են ենթարկել ԱԺ այլ պաշտոնյաներ ևս, որոնց անունները չեն հրա­պարակվում: ԱԺ աշխատակազմում մտավախություն ունեն դրա արդյունքում իրենք հերթական անգամ չեն ստանա ամանորյա տոների առթիվ տրվող պարգևավճարը, և մտադիր են ստորագրահավաք սկսել՝ պա­հանջելով, որ սահմանված չա­փից ավելի օգտագործված գու­մարները գանձվեն պատգամա­վորների աշխատավարձից, որ­պեսզի չստացվի այնպես, որ հերթական անգամ ազգի շար­քային անդամները տուժեն ընտրյալների գործունեության արդյունքներից»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս