Բաժիններ՝

«ԱՄՆ-ը շարունակում է Պեկինին համոզել՝ դադարեցնելու նավթի մատակարարումը ԿԺԴՀ-ին». Թիլերսոն

Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը չի հրաժարվել ԿԺԴՀ-ին անմշակ նավթի մատակարարումները լիովին դադարեցնելու հարցում Չինաստանին համոզելու գաղափարից: Նոյեմբերի 20-ին Սպիտակ տանը լրագրողների համար կայացած ճեպազրույցում այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը։

«Մենք առայժմ տեղի չենք տալիս եւ շարունակում ենք նրանց հետ երկխոսություն վարել սույն հարցի շուրջը,- նշել է նա:- Մենք ցանականում ենք հաոզված լինել այն բանում, որ նրանք (Պեկինը) լիովին հանձնառու են ՄԱԿ-ի բոլոր պատժամիջոցների կատարման հարցում, որոնք սահմանվել են ԿԺԴՀ-ի դեմ»:

ԱՄՆ-ը գտնում է, որ, եթե որեւիցե մեկը կարող է ԿԺԴՀ-ին հետ պահել միջուկային եւ հրթիռային զենքի մշակումներից, ապա դա Պեկինն է, որը Փենյանի գլխավոր առեւտրական գործընկերն է: Թիլերսոնն Սպիտակ տանը լրագրողների առջեւ ելույթ է ունեցել այն բանից մի քանի ժամ անց, երբ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը վերստին ԿԺԴՀ-ն ներառել է ահաբեկչության հովանավորների՝ Պետդեպարտամենի կողմից կազմված ցուցակում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս