Ահասարսուռ դեպք Էջմիածնում. բնակիչը պարտքերի պատճառով կախվել է ու ինքնահրկիզվել
Նախօրեին ահասարսուռ դեպք է գրանցվել Էջմիածնում. գերեզմանատանը հայտնաբերվել է 55-ամյա տղամարդու դի կախված և կիսաայրված։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ դիակը հայտնաբերել է Էջմիածնի քաղաքապետարանի «Բարեկարգում տնօրենության» աշխատակիցները։
Ահազանգով դեպքի վայր մեկնած իրավապահները «Պետ տնկարան» կոչվող տարածքում գտնվող գերեզմանատանը հայտնաբերել են նույն քաղաքի 55-ամյա բնակչի դին։ Նախնական վարկածով՝ վերջինս գերեզմանի տանիքի ամրակից մետաղալարով կախվել և ինքնահրկիզվել է։
Նրա հագուստի գրպանում հայտնաբերվել է գրություն, համաձայն որի՝ ինքնասպանությունը գործել է կուտակված պարտքերի պատճառով: Դեպքի հանգամանքները պարզվում են: