Բաժիններ՝

Պուտինը Սոչիում հանդիպում է անցկացրել Ասադի հետ

Ռուսաստանի եւ Սիրիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Բաշար Ասադը նոյեմբերի 20-ի երեկոյան Սոչիում կայացած հանդիպմանը համաձայնել են, որ Սիրիայում ռազմական գործողությունը մոտենում է ավարտին եւ այժմ հարկավոր է անցնել քաղաքական գործընթացներին:

Երկու երկրների ղեկավարների հանդիպման սղագրությունը հրապարակված է Կրեմլի կայքում։ «Կարծում եմ՝ այժմ ամենագլխավորն, իհարկե, քաղաքական գործընթացներին անցնելն է, եւ ես գոհունակությամբ եմ նշում Ձեր պատրաստակամությունն աշխատելու բոլոր նրանց հետ, ովքեր խաղաղություն ու կարգավորում են ցանկանում»,- ասել է ՌԴ նախագահը:

«Այս ժամանակաշրջանում մեծ հաջողություններ են ձեռք բերվել ինչպես անմիջականորեն մարտի դաշտում, այնպես էլ քաղաքական առումով: Սիրիայի բազմաթիվ շրջաններ ազտագրված են ահաբեկիչներից, եւ այդ շրջաններ կարողացել են վերադառնալ այն սիրիացիները, որոնք ավելի վաղ հարկադրված էին լքել դրանք»,- նշել է Ասադը: «Պետք է ընդունել, որ այդ գործողությունը թույլ տվեց առաջ մղել քաղաքական կարգավորումը Սիրիայում»,- հավելել է նա: Ասադը հայտարարել է, որ ակնկալում է Ռոմւսաստանի աջակցությունը Սիրիայի քաղաքական կարգավորման հարցում: «Մենք ողջունում ենք բոլոր նրանց, ովքեր իրոք շահագրգռված են քաղաքական կարգավորմամբ, մենք պատրաստ ենք նրանց հետ երկխոսություն վարել»,- ասել է Ասադը:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 20-ին Սոչիում բանակցություններ է վարել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ, որը Ռուսաստան է ժամանել աշխատանքային այցով: Ռուսաստանի ղեկավարը նաեւ Ասադին ներկայացրել է ՌԴ պաշտպանության նախարարության եւ զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավարությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս