Հրապարակվել են միջուկային տիեզերանավի արձակման ժամկետները
Չինաստանի Օդատիեզերական գիտության եւ տեխնիկայի կորպորացիան (China Aerospace Science and Technology Corporation, CASC) հրապարակել է 2017 – 2045 թվականներն ընկած ժամանակահատվածում ՉԺՀ-ի տիեզերական ծրագրի զարգացման ճանապարհային քարտեզը:
Այն նախատեսում է, մասնավորապես, միջուկային հրթիռային շարժիչով աշխատող բազմակի օգտագործման տիեզերանավի ստեղծում: Այդ մասին հայտնել է GBTIMES -ը:
Նման բազմակի օգտագործման տիեզերանավի առաջին թռիչքը պլանավորվում է 2040 թվականին: Փաստաթղթի համաձայն՝ այդ ժամկետի հետ է համընկնում այն համակարգի ստեղծումը, որը նախատեսված է աստղակերպերի վրա օգտակար հանածոների արդյունահնման համար: