Հարի Քեյնը մտադիր է ամբողջ կարիերան անցկացնել «Տոտենհեմում»
«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը պատմել է, որ չի ցանկանում հեռանալ ակումբից: Վերջին ժամանակներում սկսել են շշուկներ հայտնվել այն մասին, որ Հարի Քեյնի նկատմամբ հավակնություններ ունի Մադրիդի «Ռեալը», սակայն «Տոտենհեմի» առաջատարը, ըստ իր խոսքերի, մտադիր է շարունակել ելույթ ունենալ իր ներկայիս ակումբում:
«Իմ նպատա՞կը: Ամբողջ կարիերաս անցկացնել «Տոտենհեմում»: Ես խաղում եմ ֆանտաստիկ ակումբում, մենք գերազանց մարզիչ ունենք և շուտով կունենանք նոր մարզադաշտ. ինձ համար ամեն ինչ լավ է, ես երջանիկ եմ»,- Քեյնի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:
2017-18թթ. մրցաշրջանում Քեյնը «Տոտենհեմի» կազմում անցկացրած 15 խաղերում դարձել է 13 գոլի հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը