Մխիթարյանի խնդիրները կրկնվում են. The Sun
![](https://168.am/wp-content/uploads/2017/03/heno_640x420.jpg)
Անգլիական «The Sun» հանդեսն անդրադարձել է Հայաստանի ազգային թիմի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:
Պարբերականը գրում է, որ Մխիթարյանի հետ կապված խնդիրներ կան դեռևս: «Միկիի նկատմամբ դժգոհություններ կան թե Մոուրինյոյի և թե թիմակիցների կողմից: Մխիթարյանը վերջին օրերին հոգնածության մակարդակ ունի: Հայ ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանում ամեն ինչ անում էր լավ մարզավիճակ ձեռք բերելու համար, սակայն Մխիթարյանի խնդիրները կրկնվում են»,-գրում է պարբերականը:
Ֆուտբոլի Անգլիայի առաջնության հերթական տուրում հայ ֆուտբոլիստն ընդգրկված չէր «Մանչեսթեր Յունայթեդ»-ի մեկնարկային կազմում և նույնիսկ փոխարինման դուրս չեկավ: