Լրագրողը Ղրղզստանի նախագահից խնդրել ու ստացել է նրա ոսկե ժամացույցը
Ղրղզստանի նախագահի պաշտոնում աշխատանքն ավարտած Ալմազբեկ Աթամբաեւը նոյեմբերի 20-ին կայացած ամփոփիչ մամուլի ասուլիսում իր ժամացույցը նվիրել է տեղական թերթի լրագրողին։
«Դե Ֆակտո» թերթի գլխավոր խմբագիր Ամանտուր Մասագուլովը, հարց տալով Աթամբաեւին, ասել է, որ ինքը երազ է տեսել, թե իբր կապել էր ժամացույց, որն իրեն էր նվիրել նախագահը:
Դրան ի պատասխան Աթամբաեւը ձեռքից հանել է ժամացույցը եւ տվել լարգրողին: Դա այսպես կոչված «Այկոլ Մանաս» (Մեծահոգի Մանաս) «նախագահական ժամացույց» է՝ փոշեպատած ոսկով: Այդ ժամցույցները Ղրղզստանի պատվերով պատրաստվում են ՌԴ-ում: Ղրղզստանի նախագահը, նվիրելով ժամացույցը, կատակել է. «Լավ է երազ չես տեսել, որ ես քեզ շալվար եմ նվիրում», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: