«Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը Մերկելից պահանջել է թողնել կանցլերի պաշտոնը
Անգելա Մերկելը պետք է թողնի ԳՖՀ-ի կանցլերի պաշտոնը Գերմանիայի նոր կոալիցիոն կառավարության կազմավորման շուրջ նախնական բանակցությունների ձախողվելուց հետո:
Այդ մասին նոյեմբերի 20-ի առավոտյան հայտարարել են «Այլընտրանք Գերմանիայի համար» աջ կուսակցության առաջնորդներ Ալեքսանդեր Հաուլանդը եւ Ալիսա Վայդելը։
Լույս նոյեմբերի 20-ի գիշերը Գերմանիայի ազատ դեմոկրատական կուսակցությունը դուրս է եկել Անգելա Մերկելի ՔԴՄ/ՔՍՄ դաշինքի եւ «Կանաչների» հետ խորհրդարանական կոալիցիա ձեւավորելու շուրջ մի քանի շաբաթ տեւած բանակցություններից: «Տիկին Մերկելը ձախողվել է, եւ եկել է ժամանակը, որ նա հեռանա կանցլերի պաշտոնից»,-հայտարարել է Հաուլանդը, որը Բունդեսթագում գլխավորում է «Այլընտրանք Գերմանիայի համար» խմբակցությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: