Յուրաքանչյուր բրիտանական ընտանիք տարեկան շուրջ 530 դոլար է կորցնում Brexit-ի պատճառով. հետազոտություն
Բրիտանական ընտանիքները տարեկան միջին հաշվով 404 ֆունտ (534 դոլար) են կորցնում Եվրամիությունից երկրի դուրս գալու շուրջը հանրաքվեի (Brexit) անցկացումից հետո: Նոյեմբերի 20-ին հրապարակված հետազոտության մեջ այս մասին հայտնել է Լոնդոնի Տնտեսագիտության դպրոցի Տնտեսական ցուցանիշների կենտրոնը։
«(ԵՄ-ից դուրս գալու վերաբերյալ) առաջին մանրամասն վիճակագրական վերլուծությանը համապատասխան՝ հանրաքվեի արդյունքը դարձել է Մեծ Բրիտանիայում (բացասական) ազդեցությունը գնաճի, իրական աշխատավարձի եւ կենսամակարդակի վրա: Brexit-ը տնային տնտեսության վրա շաբաթական 7,74 ֆունտ ստեռլինգ (10,23 դոլար) է նստում գների բարձրանալու հաշվին, ինչը համարժեք է տարեկան 404 ֆունտ ստեռլինգին (534 դոլարին)»,-նշված է զեկույցում: Կենտրոնի մասնագետների հաշվարկներով՝ գների աճի պատճառով միջին վիճակագրական աշախատողը տարեկան կորցնում է մի գումար, որը հավասար է աշխատանքի շաբաթական վարձատրմանը:
Ըստ որում գների ամենաբարձր աճը դիտվում է ներմուծման մեծ բաժին ունեցող խմբերում. հաց եւ ձավարեղեն, կաթնամթերք, սուրճ, թեյ, կակաո, գինի, գարեջուր, կահույք, ոսկերչական զարդեր եւ ժամացույցներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: