Բաժիններ՝

Ինդոնեզիայում խոհրդարանի խոսնակին ձերբակալել են փողերի հափշտակման կասկածանքով

Ինդոնեզիայի Կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովը ձերբակալել է խոհրդարանի խոսնակ Սետիա Նովանտոյին, որը կասկածվում է պետբյուջեից մոտավորապես 170 մլն դոլարի հափշտակման մեջ:

Այդ մասին հայտնել է Straits Times հրատարակությունը: Նրա տվյալներով՝ պաշտոնյան բյուջետային այն միջոցների հափշտակման գործի ֆիգուրանտներից մեկն է, որոնք նախատեսված էին երկրում նոր անձնագրերի ներդրման՝ 2009 թվականին գործարկված պետական նախագծի համար:

Հակակոռուպցիոն գերատեսչության ներկայացուցիչները չինովնիկի տուն են այցելել անցած չորեքշաբթի, սակայն Նովանտոն տանը չի եղել: Իշխանությունները խոսնակին հայտնաբերել են հաջորդ օրը այն բանից հետո, երբ նա վթարի է ենթարկվել իր ավտոմեքենայով: Նովանտոն մասնավոր կլինիկայից հետազոտվելու է ուղարկվել պետական հիվանդանոց: Բժիշկները հայտնել են, որ քաղաքական գործչի վիճակը հոսպիտալացում չի պահանջում, եւ նոյեմբերի 19-ին նրան հարցաքննության համար հաշմանդամի սայլակով տեղափոխել են հանձնաժողովի շենք:

Հրատարակության տվյալներով՝ Նովանտոյի գործով առաջին դատական լսումը նշանակված է նոյեմբերի 30-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս