Երևանի Խաչատրյան-Վաղարշյան փողոցների խաչմերուկում կգործարկվի լրացուցիչ տեսախցիկ
![](https://168.am/wp-content/uploads/2017/11/Vostikanutyun-5.jpeg)
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի նոյեմբերի 22-ից Երևան քաղաքի Խաչատրյան-Վաղարշյան փողոցների խաչմերուկում կգործարկվի լրացուցիչ տեսախցիկ, որի միջոցով կվերահսկվի Դավթաշենի կամուրջի կողմից դեպի Խաչատրյան փողոց ընթացող տրանսպորտային միջոցների հոսքը: Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ