ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարը փակուղային է համարում Մինսկի համաձայնությունների կատարման հետ կապված իրադրությունը
Ուկրաինայի արեւելքում շարունակվող հակամարտության կողմերը պետք է քաղաքական կամք դրսեւորեն, որպեսզի հաղթահարեն Մինսկի համաձայնությունների իրագործման հետ կապված ճգնաժամը:
Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը: «Մենք փակուղում ենք այն առումով, ինչ վերաբերում է Մինսկի համաձայնությունների կատարմանը, եւ դրանից դուրս գալու միակ միջոցը կողմերի քաղաքական կամքն է»,- ասել է նա «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում:
Դրա հետ մեկտեղ, պատասխանելով այն հարցին, թե ԵԱՀԿ-ն համաձայն է արդյոք Մոսկվայի դիրքորոշմանը, որ Կիեւը չի կատարում Մինսկի պայմանավորվածությունները, Գրեմինգերը նշել է. «Մենք դատապարտում ենք զինադադարի եւ համաձայնությունների մյուս դրույթների բոլոր խախտումները: Ներքաշված բոլոր կողմերը պետք է ուշադրությունը կենտրոնացնեն դրանց ամբողջական կատարման վրա»: