Բաժիններ՝

Ոստիկանությունը մանրամասներ է հրապարակել Վանաձորում կատարված սպանության վերաբերյալ

Նոյեմբերի 19-ին, ժամը 1.05-ին, ոստիկանության Տարոնի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել 1984 թ. ծնված Վոլոդյա Քոչինյանի դիակը` որովայնի կտրած-ծակած վնասվածքով:

Դեպքի առթիվ նոյեմբերի 19-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 00.30-ի սահմաններում, Վանաձորի Վարդանանց փողոցում գտնվող գործարանի մոտ Վ. Քոչինյանի հետ վիճաբանել, ապա նրան դանակահարել և սպանել է 1993 թ. ծնված Սերիկ Կ.-ն:

Բացատրական աշխատանքների շնորհիվ նույն օրը, ժամը 18.30-ին, Սերիկ Կ.-ն ինքնակամ ներկայացել է ոստիկանության Տարոնի բաժին:
Սերիկ Կ.-ն ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս