Ողբերգական վթար Իջևան-Երևան ավտոճանապարհին. վարորդը տեղում մահացել է, կան վիրավորներ
Նոյեմբերի 20-ին՝ ժամը 01:11-ին, ահազանգ է ստացվել, որ Իջևան-Երևան ավտոճանապարհի 90-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կանտուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ 2109» մակնիշի В037 АР 152 (վարորդ՝ 1989 թ. ծնված Գ. Ս.) և «OPEL» մակնիշի 35 MX 437 (վարորդ՝ 1977 թ. ծնված Մ. Գ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները․ վերջինիս վարորդը տեղում մահացել է, իսկ ուղևորներ՝ 1986 թ. ծնված Ա. Պ., 1987 թ. ծնված Ա. Գ. և «ՎԱԶ 2109» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Գ. Ս.-ը հոսպիտալացվել են Սևանի ԲԿ, որտեղ բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ մյուսներինը՝ միջին ծանրության։
Փրկարարները հոսանքազարկել են ավտոմեքենաները և փակել «OPEL» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։