Ալիշեր Ուսմանովը ձեռք կբերի «Անդերլեխտը» 80 մլն եվրոյով
Ռուսաստանցի բիզնեսմենին «Արսենալը» քիչ է:
«Անդերլեխտի» ղեկավարները բանակցություններ են վարում երկու բիզնեսմենների հետ, որոնք պատրաստ են ակումբը գնելու համար վճարել 80 մլն եվրո: Հնարավոր գնորդներ են համարվում ռուսաստանցի բիզնեսմեն Ալիշեր Ուսմանովը և Պոլ Վեյզենս – Վոութեր Վանդենխաուտե զույգը:
Ըստ HLN-ի տեղեկության՝ Ուսմանովը ակումբի համար պայքարում առաջատար է, քանի որ Գեյզենսը և Վանդենխաուտեն հանդիսանում են մեկ այլ բելգիական ակումբի՝ «Անտվերպենի» սեփականատերերը, ինչը և բարդացնում է բանակցությունները:
Ուսմանովին է պատկանում Լոնդոնի «Արսենալի» ակցիաների 30 տոկոսը:
2016 թվականին հաղորդվել էր, որ Ալիշերը պատրաստ է ձեռք բերել «Էվերթոնը»: Ավելի ուշ Ուսմանովը ժխտեց տեղեկությունը:
«Անդերլեխտը» Բելգիայի առաջնությունում գրավում է 3-րդ տեղը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը