Անչափահասներից խաղադրույքներ ընդունած բուքմեյքերները կարող են տուգանվել մինչև 10 մլն դրամով
Բուքմեյքերական ընկերություններն ու խաղատները կարող են տուգանվել խոշոր գումարով, եթե անչափահասների կողմից խաղադրույքներ ընդունեն:
Այս մասին հայտնել է ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը` «Ֆեյսբուքի» իր էջում կատարած գրառման միջոցով.
«ԱԺ-ի բոլոր խմբակցությունները ներկայացնող իմ գործընկերների հետ համահեղինակությամբ, այսօր շրջանառության մեջ դրեցի «Վիճակախաղերի մասին» և «Շահումով խաղերի…. մասին» օրենքներում փոփոխությունների մի նախագիծ, որի պարզ տրամաբանությունը հետևյալն է.
Եթե մինչև 18 տարեկան, իսկ որոշ դեպքերում 21 տարեկան քաղաքացիներին բուքմեյքերական գրասենյակները, խաղատները և այլն, թույլատրում են կատարել խաղադրույք, կամ մասնակցել այլ շահումով խաղի, տուգանվում են առաջին անգամ 2 մլն դրամով, 2-րդ անգամ տուգանքը կազմում է 5 մլն. դրամ, 3-րդ անգամ՝ 10 մլն. դրամ, իսկ 4-րդ անգամ կրկնվելու պարագայում՝ դադարեցվում է տրամադրված լիցենզիան:
Կարծում եմ՝ նման կոշտ տուգանքների համար հիմնավորումների կարիք չկա»,- գրել է Սամվել Ֆարմանյան ու հիշեցրել, որ գործող օրենդրությամբ տուգանքը կազմում է 100 հազար դրամ` անորոշ թողելով կրկնվելու դեպքում տուգանքների ու պատժամիջոցների հեռանկարը: