Լավրովը Հայաստանում կլինի նոյեմբերի 20-21-ը
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով նոյեմբերի 20-21-ը Հայաստան պաշտոնական այց կկատարի Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարին կընդունի Հանրապետության Նախագահը։
Նոյեմբերի 21-ին նախատեսված են Էդվարդ Նալբանդյանի և Սերգեյ Լավրովի բանակցությունները, որոնց արդյունքներով՝ նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։
Նույն օրը Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը Հայաստանի Ազգային պատկերասրահում կբացեն Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված պատմական լուսանկարների և փաստաթղթերի «Հայաստան-Ռուսաստան. դարերով ստուգված բարեկամություն» խորագրով ցուցահանդեսը: