Դոնալդ և Մելանյա Թրամփների հարսանեկան տորթի կտորը կհանվի աճուրդի
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և նրա տիկնոջ՝ Մելանյա Թրամփի՝ 2005 թվականի հարսանիքից մնացած տորթի կտորը Լոս Անջելեսում հանվել է աճուրդի: Այս մասին հայտնում է Julien’s Auctions աճուրդների տունը:
Շոկոլադե տորթը ներկայացված է ստվարաթղթե փաթեթավորման մեջ: Տորթի կտորը նախատեսված է եղել հյուրերի համար՝ որպես հուշանվեր, որպեսզի նրանք կարողանան այն վերցնել իրենց հետ:
Աճուրդում վաճառվող լոտի մեկնարկային գինը 1-2 հազար ԱՄՆ դոլար է: Միաժամանակ աճուրդների տունը հայտնել է, որ Թրամփների հարսանեկան տորթն արժեցել է շուրջ 50 հազար ԱՄՆ դոլար: