Արցախ ժամանած օտարերկրյա զբոսաշրջիկների քանակն աճել է
Արցախ ժամանած օտարերկրյա զբոսաշրջիկների քանակը 2017 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին աճել է 40 տոկոսով՝ 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ մշակույթի, երիտասարդության և զբոսաշրջության վարչության ծրագրերի կառավարիչ Արտակ Գրիգորյանն հավելելով, որ Արցախի զբոսաշրջության բնագավառի գրեթե բոլոր ուղղություններով զարգացման բարձր ցուցանիշներ են գրանցվել:
Ի դեպ, ԱՀ արտաքին գործերի նախարարության տրամադրած տեղեկությունների համաձայն՝ օտարերկրյա զբոսաշրջիկները առավել հաճախ դիմել են Ստեփանակերտ և Շուշի քաղաքների զբոսաշրջային տեղեկատվական կենտրոններ՝ խորհրդատվական աջակցության համար: