Լեռնային Հայաստան, բեզոարյան թագավորություն. Ռուսական կայքը ֆիլմ է նկարահանել Հայաստանի վայրի բնության մասին
Ռուսական kovcheg.me կայքը ֆիլմ է նկարահանել Հայաստանի մասին, որում ներկայացնում է Լեռնային Հայաստանի վայրի բնության գաղտնիքները և անդրադարձ կատարում երկրի լեռնային անտառներում ապրող բեզոարյան այծերին:
Ֆիլմի նկարագրությունում նշված է, որ վայրի բնության կյանքը միշտ գաղտնիք է, որը բացահայտելու հարցում Kovcheg-ի թիմին օգնել են նկարահանման ժամանակակից մեթոդները:
«Հրավիրում ենք մեզ հետ միասին այցելել Լեռնային Հայաստանի յուրօրինակ բնության օբյեկտներ և ավելի մոտիկից ծանոթանալ դրա վայրի բնակիչներին»,- ասված է ֆիլմի նկարագրությունում:
Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել 2013-2016թթ.: Այն պատմում է Kovcheg-ի թիմի կողմից Հայաստանի տարածքում իրականացրած մի քանի արշավների մասին: