«Հրազդան» ՔԿՀ-ի դատապարտյալներին որոշ խցակիցներ պարտադրել են գումարով թղթախաղ խաղալ. քրեական գործ է հարուցվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. « ՀՀ ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցվել «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կապակցությամբ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Բանն այն է, որ այդ ՔԿՀ-ում իրենց պատիժը կրող դատապարտյալներին որոշ խցակիցներ պարտադրել են գումարով թղթախաղ խաղալ, ու չնայած ՔԿՀ ղեկավարությունը տեղյակ է եղել կատարվողի մասին, բայց որեւէ քայլ չի ձեռնարկել` կանխելու համար ապօրինությունները: Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց «Հրազդան» ՔԿՀ պետ Վահան Մարգարյանին, որը, սակայն, ասել է, թե ինքն արձակուրդում է, ոչնչից տեղյակ չէ: Իսկ նրա տեղակալ Սմբատ Բուլղադարյանն ասել է, թե այդ ամենը սուտ է: Բայց մյուս կողմից նա հավելել է. «Մենք հսկում ենք, պատժում էլ ենք, եթե խաղում էլ են, դա իրենց անձնական գործն է, մենք խցիկում չենք եղել, որ պարզենք՝ ինչ է եղել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս