Բաժիններ՝

Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազայի 2 զինծառայողի են փնտրում, ռազմաբազայից լուրը չեն մեկնաբանում. tert.am

Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայից հավանաբար երկու պայմանագրային զինծառայող է անհետացել, որովհետև Գյումրիում նրանց լուսանկարները ձեռքներին աշխատակիցները փնտրում են: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց գյումրեցի քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

«Նրանք անհետացել են մի քանի օր առաջ, և ես շատ զարմացած եմ, որ մեր լրատվամիջոցները նոր են այդ մասին տեղեկանում: Ես այդ մասին գիտեի 2 օր առաջ, որովհետև ռուս զինվորականները նրանք նկարները ձեռքներին ման են գալիս քաղաքի օբյեկտներում, ռեստորաններում, զվարճանքների վայրերում, գիշերային ակումբերում, որտեղ իրենց ժամանակը սիրում են անցկացնել ռուս զինծառայողները»,- ասաց Գագիկ Համբարյանը:

Նա ասաց, որ իր տեղեկություններով՝ երկուսն էլ պայմանագրային զինծառայողներ են:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս