Բաժիններ՝

Հայաստանի ռուսական ռազմակայանի օդաչուները «դիմացկունության» դասընթացներ են անցնում

Հայաստանի «Էրեբունի» ռուսական ավիացիոն ռազմակայանի կործանիչների եւ բանակային օդուժի օդաչուները մասնակցում են որոնողական-փրկարարական վարժանքներին: Անծանոթ անտառապատ լեռնային տեղանքում օդաչուների «դիմացկունության» դասընթացի շրջանակներում գործնական պարապմունքները երեք օրվա ընթացքում անցկացվում են ջրավազանների մոտ:

Վարժանքների ընթացքում կմշակվեն անտառապատ լեռնային տեղանքում պայմանական վթարային ավիացիոն նավերի տեխնիկական եւ դիտողական որոնման, առաջին բժշկական օգնության, տուժածների տարահանման եւ տեղափոխման հարցերը առձեռն միջոցների օգտագործմամբ:

Փրկարարական խմբերը կսովորեն գետնին եւ օդում պայմանական պատահարի գոտում տեղեկատվություն հավաքել տեղի ունեցած իրադարձությունների մասին եւ մշակել այն, ինչպես նաեւ փոխգործակցել Հայաստանի Հանրապետության մունիցիպալ եւ ուժային կառույցների հետ:

Հանրապետության տարածքում պայմանական աղետի ենթարկված եւ կործանված ՄիԳ-29 կործանիչների եւ Մի-8 եւ Մի-24 ուղղաթիռների անձնակազմերի որոնման եւ օգնության ցուցաբերման վարժանքներում ներգրավված են գրոհային, բժշկական, ինժեներա-տեխնիկական անձնակազմի եւ ռազմակայանի կապի ստորաբաժանման ավելի քան 150 զինծառայողներ, ինչպես նաեւ շուրջ 30 միավոր հատուկ ռազմական տեխնիկա:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930