Բաժիններ՝

Լիբանանի հրաժարական տված վարչապետն ընդունել է Ֆրանսիա այցելելու Մակրոնի հրավերը

Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին, որն ավելի վաղ հրաժարական է տվել, ընդունել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Փարիզ ժամանելու հրավերը: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ լե Դրիանը: «Պարոն Հարիրին ընդունել է Ֆրանսիա ուղեւորվելու երկրի նախագահի հրավերը:

Նա կժամանի Ֆրանսիա, եւ գահաժառանգ արքայազնը (Սաուդյան Արաբիայի արքայազն Մուհամեդ բեն Սալմանը) այդ մասին տեղեկացված է»,-ԶԼՄ-ները մեջբերել են Ժ.Ի.լե Դրիանի խոսքերը: Նախօրյակին Մակրոնը հայտնել էր, որ բանակցություններ է անցկացրել Հարիրիի հետ եւ «նրան իր ընտանիքի հետ մի քանի օրով հրավիրել է Ֆրանսիա»: Ֆրանսիայի առաջնորդը նշել է, որ «դա բարեկամական քայլ է» եւ Ֆրանսիայի ցանկությունը՝ կայուն իրադրության հասնելու Լիբանանում:

Նոյեմբերի սկզբին Սաուդյան Արաբիայից տեսագրված հեռուստաուղերձում Հարիրին հայտարարել էր, որ թողնում է պաշտոնը: Ուղերձից հետո Հարիրին Լիբանան չի վերադարձել, սակայն պնդում է, որ դա կանի առաջիկա օրերին: Դրանից հետո Լիբանանում սկսվել են ենթադրություններ շրջանառվել, որ Հարիրիին բռնությամբ են պահում Սաուդյան Արաբիայում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս