Որոնք են իդեալական քնին նպաստող մթերքները
National Geographic Food-ի՝ լույսընծայման պատրաստվող թողարկման մեջ թվարկվել են այն հիմնական մթերքները, որոնք նպաստում են խորը քնին, հաղորդում է AOL-ը:
Հրատարակությունը խորհուրդ է տալիս լավ քնելու համար օրվա ընթացքում գործածել մագնեզիումով եւ տրիպտոֆանով հարուստ մթերքներ. խմորիչի լուծամզուք, հնդկահավի ֆիլե, բանան, նուշ եւ վարսակի փաթիլներ: Լավ քնելու համար խորհուրդ չի տրվում գործածել բարկահամ կամ ճարպոտ սնունդ, ինչպես նաեւ սուրճ եւ ալկոհոլ խմել: Այս մթերքները երկար են մարսվում կամ գրգռում են նյարդային համակարգը:
Դրանց փոխարեն National Geographic Food-ն առաջարկում է գործածել սպիտակուցներով հարուստ սնունդ (կաթ, միս, ձու եւ ձուկ), ինչպես նաեւ բանջարեղեն: Այդ մթերքները, նշում է հրատարակությունը, նաեւ հարուստ են տրիպտոֆանով, որը նպաստում է մելանտոնինի (քնի հորմոնի) կապազերծմանը: