Twitter-ն աշխատում է օգտահաշիվների իսկության հաստատման նոր ծրագրի վրա
Twitter սոցիալական ցանցը նոյեմբերի 15-ին հայտնել է, որ աշխատում է իր օգտատերերի հաշիվների իսկության հաստատման նոր ծրագրի վրա: Այս մասին ասված է սոցցանցի օժանդակման ծառայության էջում։
«Մենք աշխատում ենք անձի հաստատման եւ իսկության ստուգման՝ նոր ծրագրի վրա»,- ասված է հայտարարության մեջ: Դրանում նաեւ նշվում է, որ այս պահին ըիկերությունն զբաղված է արդեն հաստատված օգտահաշիվների վերանայմամբ եւ այդ կարգավիճակից կզրկի այն օգտահաշիվները, որոնց տերերի գործելակերպը խախտում է սոցիալական ցանցի քաղաքականությունը:
Նոր կանոններին համապատասխան, որոնք ներկայացրել է ընկերությունը, հաշվագրանցման իսկությունը հաստատող դրոշակն օգտատերերը կարող են կորցնել նաեւ ատելության բորբոքման եւ անհանգստություն պատճառելու դրդման համար: The Washington Post թերթի կարծիքով՝ ինքնության հաստատման կարգավիճակից արդեն զրկվել են մի քանի ազգայնականների եւ ծայրահեղ աջերի օգտահաշիվներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: