Պուտինը պետք է կողմնորոշվի
«Ռուսաստանի համար բավականին բարդ ժամանակահատված է, քանի որ, չնայած Թուրքիայի նախագահի հետ լիարժեք հարաբերությունների վերականգնման ցանկությանը, Ռուսաստանի նախագահը չի ցանկանում, որպեսզի Էրդողանը մասնակցի ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, քանի որ դա Ռուսաստանի մենաշնորհն է, առանց այն էլ՝ Ռուսաստանը զիջում է համարում այն, որ այս հարցում հաշվի է առնում Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի դիրքորոշումները, ստիպված է աշխատել նրանց հետ համատեղ:
Չնայած այս ամենին, Թուրքիան ժամանակ առ ժամանակ փորձում է ստեղծել մի այնպիսի գործընթաց, որին դեմ են ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի համարյա թե բոլոր մասնակիցները, այդ թվում՝ Ռուսաստանը: Սակայն դժվարություն է առաջանում, երբ Էրդողանը փորձում է Պուտինի հետ բանակցություններում արծարծել ԼՂ հակամարտության հարցը՝ փորձելով միջամտել և Ադրբեջանի շահերն առաջ բերել: Սա հակասում է Ռուսաստանի հարավկովկասյան շահերին»,- «168 Ժամի» հետ զրույցում այս մասին է ասել լեհ վերլուծաբան Կոնրադ Զաշտովտը՝ անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մոսկովյան այցին, որը հաջորդում է Թուրքիայի ու Ռուսաստանի նախագահների հանդիպմանը:
Ըստ նրա՝ Սարգսյանի մոսկովյան այցը մասամբ է վերաբերելու ՀՀ-ԵՄ հարաբերություններին: Ինչպես փորձագիտական հանրության մի ստվար հատվածը, այնպես էլ՝ լեհ վերլուծաբանը գտնում է, որ Սարգսյան-Պուտին օրակարգի ամենաթույլ հարցը ներկայումս ՀՀ-ԵՄ հարաբերություններն են, քանի որ կա ԼՂ հակամարտության հարցը, որն այսօր քննարկվում է մի քանի շերտերում՝ լուրջ անհանգստության առիթ դառնալով նաև Ռուսաստանի համար:
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում: