«Բարսելոնայի» վատագույն 5 տրանսֆերները
«Բարսելոնայի» տրանսֆերային քաղաքականության մասին այս ամառ շատ խոսվեց: Շատերը շտապեցին հայտարարել, որ կատալոնական ակումբը տապալվեց այս ամառ և կատարեց մի շարք անիմաստ տրանսֆերներ: Ի հակադրություն այս ամենի՝ պետք է նշել, որ շատ քննադատված տրանսֆերներից մեկը՝ Պաուլինիոյի ձեռքբերումը, բավականին օգտակար եղավ թիմի համար մրցաշրջանի առաջին կեսին:
Առաջարկում ենք ծանոթանալ կատալոնական ակումբի 5 վատագույն տրանսֆերներին 2000-ական թվականներին:
1. Յարի Լիտմանեն – 1999-2001Ֆուտբոլիստը կատալոնական ակումբ տեղափոխվեց «Այաքսից» 4 միլիոն եվրոյի դիմաց: Կատալոնական ակումբում ֆուտբոլիստն անցկացրեց 21 հանդիպում և դարձավ 3 գոլի հեղինակ: 2001 թվականին Լիտմանենը տեղափոխվեց անգլիական «Լիվերպուլ»՝ որպես ազատ գործակալ:
2. Ալֆոնսո Պերես – 2000-2003Պերեսը տեղափոխվեց կատալոնական ակումբ «Ռեալ Բետիսից»: Կապտանռնագույնները ֆուտբոլիստի համար վճարեցին 16,5 մլն եվրո: Պերեսը Մադրիդի «Ռեալի» սան էր: Հարձակվողը կատալոնական ակումբում անցկացրեց 21 խաղ և խփեց ընդամենը 2 գոլ:«Ռեալ Բետիսի» համար Պերեսի տրանֆերը շատ ստացված գործարք էր, քանի որ նրանք ստացան 16,5 մլն եվրո, իսկ 3 տարի անց վերադարձրին իրենց ֆուտբոլիստին անվճար
3. Ջովանի – 2001-2004: Ջովանին հերթական բրազիլացի ֆուտբոլիստն էր, ում համար կանխատեսվում էր ֆուտբոլի արքայի տիտղոսը: Բրազիլական «Կրուզեյրո» ակումբում Ջովանին իրեն շատ լավ դրսևորեց և գրավեց կատալոնացիների ուշադրությունը:Կատալոնական ակումբում անցկացրած 3 տարիների ընթացքում Ջովանին խաղաց 21 անգամ և խփեց ընդամենը 1 գոլ:2004 թվականին ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվեց «Բենֆիկա»:
4. Ռիկարդու Կուարեժմա – 2003-2004Լիսաբոնի «Սպորտինգում» խաղալու տարիներին Կուարեժման շատ տպավորիչ էր: Նրանով հետաքրքրվեցին մի շարք եվրոպական ակումբներ: Սակայն կատալոնական ակումբը հաղթեց այս պայքարում և գնեց ֆուտբոլիստին 16,5 մլն եվրոյով: Սակայն Կուարեժման չարդարացրեց սպասելիքները, անցկացրեց շատ խամրած մրցաշրջան և 21 խաղերում աչքի ընկավ մեկ անգամ:2004 թվականին Կուարեժման կազմեց Դեկուի գործարքի մի մասը և տեղափոխվեց «Պորտու»:
5. Սանտյագո Էսկերո – 2005-2008Մի քանի ակումբներում իրեն լավ դրսևորելուց հետո Էսկերոն տեղափոխվեց Բիլբաոյի «Ատլետիկ», իսկ այնտեղից էլ ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվեց կատալոնական ակումբ: Էսկերոն 24 խաղում դարձավ 3 գոլի հեղինակ, սակայն կա տպավորություն, որ այդպես էլ չկարողացավ գտնել իր խաղը «Կամպ Նոուում»: 3 տարի անց Էսկերոն տեղափոխվեց «Օսասունա»՝ իր առաջին ակումբ՝ ազատ գործակալի կարգավիճակով:
Սիրարփի Աղաբաբյան