Բաժիններ՝

Հրազդանում կինը նորածնին թողել է զուգարանակոնքի մեջ. երեխան մահացել է, իսկ մայրն արկղով դին թողել է թփերի մեջ

Կոտայքի մարզում նորածնի մահվան դեպքով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է։ Արդյունքում՝ կինը կանգնել է դատարանի առաջ։

Նախաքննության ընթացքում կնոջը մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Հրազդան քաղաքի բնակարանի լոգարանի զուգարանագոգին նստած, առանց բժշկական միջամտության և որևէ մեկի օգնության՝ ծննդաբերել է արական սեռի երեխա, և երեխայի ճիչը լսելով ու համոզված լինելով, որ երեխան կենդանածին է, նրան կյանքից զրկելու դիտավորությամբ՝ ծննդաբերությունից անմիջապես հետո, գտնվելով խիստ հուզմունքի վիճակում և տրավմատիկ հոգեվիճակում, նորածնին մեկ ժամից ավելի, անօգնական, առանց խնամքի և կերակրելու՝ թողել է լոգարանի զուգարանագոգի մեջ, որի արդյունքում մեխանիկական շնչահեղձության շնչառական ուղիներն օտար մարմիններով հեղուկով, այդ թվում և՝ պտղաջրերով փակվելու հետևանքով՝ վերջինս մահացել է, որից հետո, 2-3 օր անց ստրավաթղթե արկղով՝ պոլիէթիլենային տոպրակի մեջ դրված, նորածնի դին տեղափոխել է Հրազդան քաղաքի Շահումյան փողոցին հարող անտառապատ տարածք ու դնելով թփերի մոտ՝ հեռացել է:

Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս