«Երեխան թիրախ է ամուսնալուծված ծնողների համար». դասվարը՝ թարթիչները կտրած աշակերտի մասին. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Երեկ տեղեկություն տարածվեց, որ Երեւանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում առաջին դասարանցի մի խումբ աշակերտներ 7-ամյա դասընկերոջը՝ Մարիոս-Արտյոմ Ս.-ին, տարել են զուգարան, «սկոտչով» կապել ձեռքերը, հարվածներ հասցրել, իսկ նրանցից մեկն էլ կտրել է երեխայի թարթիչները:

Տուժած երեխայի մայրը հայտարարել էր, որ դիմելու է ՀՀ ոստիկանապետին, Կրթության նախարարին ու Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Այժմ ոստիկանությունը քննում է գործը, դասվար Վերոնիկա Բաբաջանյանը, երեխաներն ու նրանց ծնողները քիչ առաջ գտնվել են ոստիկանությունում, բացատրություն տվել:

Վերոնիկա Բաբաջանյանը մեզ հետ զրույցում նշեց՝ այն, որ երեխայի թարթիչները կտրված են, հայտնաբերվել է դպրոցում: Երբ հարցրել է՝ ինչ է տեղի ունեցել, Արտյոմը պատասխանել է, որ ինքն է կտրել, երբ գտնվել է մոր տանը: Այդպիսով ցանկացել է տեսնել, թե թարթիչներն ինչ գույն ունեն: Դասվարի դիտարկմանը, որ դա կարող էր հայելու միջոցով պարզել, տղան պատասխանել է, թե իր սենյակում հայելի չկա, իսկ լոգասենյակում այն բարձր է կախված:

Դասվարի խոսքով, Արտյոմի ծնողներն ամուսնալուծված են, երեխան որոշ ժամանակ մոր հետ է ապրում, հետո՝ հոր: Ուսուցչուհին չի բացառում, որ ամուսինը հանդիմանել է կնոջը, եւ նա որոշել է կատարվածն ուրիշների վրա բարդել: «Ես միայն մի բան հասկացա. երեխան ավելի շատ թիրախ է երկու ծնողի: Մենք ուղղակի ընկանք այդ սարդոստայնի մեջ: Հայրը երեւի նախատել է մորը»,- նշեց Վերոնիկա Բաբաջանյանը:

Հավելեց, որ Արտյոմի մայրը, որին երբեւէ չի հանդիպել, հեռախոսով առաջին անգամ զանգահարելով իրեն՝ պահանջում է «մեղավոր» երեխաներին հեռացնել դպրոցից:  Դասվարը վստահ է, որ այդ երեխաները նման բան չեն արել ու դրան ընդունակ էլ չէին: Նա կարծում է, որ այդպիսի եզրակացության են եկել նաեւ ոստիկանները»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930