iPhone X-ի տերերը նոր թերություն են նկատել
iPhone X-ի տերերն սկսել են գանգատվել սմարթֆոնի խոսակցական դինամիկի ճայթյունից: Այս մասին հաղորդել է 9to5mac-ը:
Օգտատերերի խսքով՝ ձայնի բարձր ուժգնության հնչյուն վերարտադրելու եւ զանգերի դեպքում խոսակցական դինամիկն սկսում է ճայթել: Ապարատի այլ տերեր հավատացնում են, որ խնդիրը ծագում է նույնիսկ ձայնի բարձրության 50 տոկոսից ցածր մակարդակի դեպքում:
«Ես ինձ չափից դուրս մանրախնդիր չեմ համարում, եւ, այո, սովորաբար ես AirPods կամ զանազան անհաղորդալար սյունակներ եմ օգտագործում, բայց բանը դա չէ: 1100-դոլարանոց հեռախոսը պետք է կատարյալ լինի,- գրում է խնդրի հանդիպած օգտատեր Reddit-ը:- Ես արդեն իմ առաջին iPhone X-ը փոխել եմ նորով, եւ խնդիրը պահպանվել է»: