Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն երգել է Թրամփի «պահանջով»
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն Թրամփի պահանջով երգել է ԱՍԵԱՆ-ի 31-րդ գագաթնաժողովի հանդիսաընթրիքին: Ֆիլիպինների ղեկավարը բարձրացել է բեմ եւ երգել Պիլիտա Կառալեսի հետ։
«Տիկնա՛յք եւ Պարոնա՛յք: Ես երգեցի Միացյալ Նահանգների գերագույն գլխավոր հրամանատարի պահանջով»,- հեգնել է Դուտերտեն՝ ավարտելով իր ելույթը: ԱՄԵԱՆ-ի գագաթնաժողովը տեղի է ունենում Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում: 31-րդ գագաթնաժողովի շրջանակներում միջոցառումները պաշտոնապես սկսվել են տակավին նոյեմբերի 10-ին, սակայն դրանցից հիմնականները տեղի կունենան նոյեմբերի 13 – 14-ին: Գագաթնաժողովին մասնակցում են շուրջ 20 երկրների առաջնորդներ եւ կառավարությունների ղակավարներ, ինչպես նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
https://www.youtube.com/watch?v=lBoMsLSP55s