Բաժիններ՝

Թրամփը «շատ արդյունավետ» է գնահատել իր ասիական շրջագայությունը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 13-ին իր ասիական մեծ շրջագայությունը բնութագրել է «շատ արդյունավետ», առանձնապես առեւտրի շուրջը կայացած բանակցությունների մասով: Այս հայտարարությունը նա արել է Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի գագաթնաժողովի շրջանակներում Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի եւ Ավստրալիայի կառավարության ղեկավար Մալքոլմ Թյոռնբուլի հետ կայացած եռակողմ հանդիպման ժամանակ: Միացյալ Նահանգների ղեկավարի խոսքից մեջբերումները տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

«Դա շատ արդյունավետ ուղեւորություն էր մեզ համար եւ, ճշմարիտն ասած, բազմաթիվ այլ երկրների համար,- ասել է Թրամփը:- Մենք մի շարք կարեւոր քայլեր արեցինք այն հարցում, ինչը վերաբերում է առեւտրին, շատ ավելի կարեւոր, քան դուք գիտեք, ի լրումն տարբեր ընկերությունների, այդ թվում՝ Չինաստանին, շուրջ 300 միլիարդ դոլարի վաճառքների տեսքով», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս