Բաժիններ՝

Երեք ամերիկացիներ ավելի հարուստ են, քան ԱՄՆ-ի բնակչության կեսը

Երեք ամենահարուստ ամերիկացիների՝ Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի, Microsoft-ի հիմանդիրներից մեկի՝ Բիլ Գեյթսի եւ ներդրող Ուորեն Բաֆետի միագումար կարողությունն ավելի մեծ է, քան ԱՄՆ-ի բնակչության ամենաաղքատ կեսի, այսինքն՝ 160 միլիոն մարդու ընդհանուր կարողությունը: Այս մասին ասված է ամերիկյան Institute for Policy Studies-ի հետազոտության մեջ:

Forbes հանդեսի վարկանիշի համաձայն՝ վերոհիշյալ գործարարների միագումար կապիտալը գնահատվում է 250 միլիարդ դոլար: Զեկույցում նշված է, որ ԱՄՆ-ի 25 ամենահարուստ միլիարդատերերի, այդ թվում՝ Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի եւ Google-ի ստեղծողներ Լարի Փեյջի եւ Սերգեյ Բրինի, կարողությունը գնահատվում է մեկ տրիլիոն դոլար:

Ամերիկյան միջին ընտանիքի կարողությունն, առանց հաշվի առնելու ավտոմոբիլի արժեքը, գնահատվում է 80 հազար դոլար: Ամենահարուստների եւ ամենաաղքատների միջեւ անջրպետն աճում է, արձանագրում են փորձագետները: Նրանք առաջարկում են կապիտալի չափազանց կենտրոնացման դեմ պայքարել հարկերի միջոցով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս