Բնակելի շենքի փլուզում Իժևսկում. զոհվել է վեց մարդ
Առնվազն վեց մարդ է զոհվել Իժեւսկում բնակելի շենքի մի մասի փլվելու հետեւանքով: Այդ մասին նոյեմբերի 10-ին տեղում ՌԻԱ Նովոստիին հայտնել էօպերատիվ շտաբի ներկայացուցիչը:
Նախօրյակին Իժեւսկում բնակելի շենքի մի մասի փլվելու հետեւանքով առաջինից մինչեւ իններորդ հարկում ավերվել է ութ բնակարան: Նախնական վարկածով՝ դրա պատճառը դարձել է կենցաղային գազի պայթյունը:
«Տուժել է ինը մարդ, նրանցից վեցը զոհվել են, այդ թվում՝ երկու երեխա»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Շենքի բնակիչները տարհանված են: Փրկարարները շարունակում են հավաքել փլատակները, որոնցում կարող են մարդիկ լինել: Ավելի վաղ հաղորդվել էր երկու անհայտ կորածների մասին: Աշխատանքները պլանավորվում է կատարել շուրջօրյա: Քննիչները քրեական գործ են հարուցել: Քաղաքում արտակարգ դրության ռեժիմ է սահմանված: