Բաժիններ՝

Մահացել է «Բոնդի աղջիկը»

Գերմանացի դերասանուհի Կանրին Դորը, որը 1967 թվականի ֆիլմում մարմնավորել է 007 գործակալ Ջեյմս Բոնդի աղջկան, վախճանվել է Մյունխենի ծերանոցում: Այդ մասին հայտնել է Bild հրատարակությունը:

Դերասանուհին 79 տարեկան էր: Նշվում է, որ նրա վիճակը խիստ վատացել էր անցյալ տարի, երբ Դորն ընկել Էր փողոցում՝ ծոծրակով բախվելով մայթեզրին: Այդ ժամանակվանից նրան այդպես էլ չհաջողվեց վերականգնվել: Դորը ծնվել է 1938 թվականին Վիսբադենում: Դերասանուհին ճանաչում է ձեռք բերել Շոն Քոնների մասնակցությամբ «Միայն երկու անգամ ես ապրում» 1967 թվականի ֆիլմում չարագործ Հելգա Բրանդտի դերի շնորհիվ: Գերմանացի դերասանուհին նաեւ նկարահանվել է «Ես նրան լավ գիտեի», «Վինետուն՝ Ինչու-Չունի որդին», «Տոպազիոն» եւ այլ կինոնկարներում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս