Ջիգարխանյանի ամուսնալուծական դատավարությունը կսկսվի նոյեմբերի 27-ին
Մոսկվայի Կունցեւոյի շրջանի թիվ 202 հաշտարար դատական տեղամասը նոյեմբերի 27-ին կսկսի դերասան, ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանի ամուսնանլուծական դատավարությունը: Այս մասին ՏԱԱՍ-ին հայտնել է Կունցեւոյի դատարանի մամուլի քարտուղար Դարյա Գալկինան:
«Վիտալինա Վիկտորի Ցիմբալյուկ Ռոմանովսկայայի դեմ Արմեն Բորիսի Ջիգարխանյանի՝ ամուսնալուծության հայցով դատական նիստ է նշանակված նոյեմբերի 27-ին Մոսկվայի ժամանակով ժամը 11:00-ին»,- ասել է նա: Ջիգարխանյանի ներկայացուցիչները նախնական լսումների ընթացքում միջնորդություն են ներկայացրել դատական քննությունը փակ ռեժիմով անցկացնելու մասին: Նոյեմբերի 27-ին դատարանը վճիռ կընդունի սույն միջնորդության վերաբերյալ: