Բաժիններ՝

Անկարայում ԻՊ անդամների հայտնաբերման լայնամասշտաբ գործողություն է իրականացվում

Անկարայի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի գրասենյակը նահանգում լայնամասշտաբ գործողություն է սկսել՝ ընդդեմ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամների: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Նահանգի շուրջ 250 հասցեում իրականացված համաժամանակյա գործողության արդյունքում ձերբակալվել է 111 մարդ: Առգրավվել են զգալի քանակությամբ փաստաթղթեր և այլ նյութեր:

Ընդհանուր առմամբ կա 245 կասկածյալի ձերբակալելու որոշում:

ԻՊ հնարավոր անդամներին ձերբակալելու գործողությանը մասնակցում են շուրջ 1500 ոստիկան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս