Բաժիններ՝

ԱՄՆ-ը Խաղաղ օվկիանոսում զինավարժանքներ կանցկացնի միանգամից երեք ավիակիրների մասնակցությամբ

ԱՄՆ-ի զինված ուժերը նոյեմբերի 11-14-ը զինվարժանքներ կանցկացնեն Խաղաղ օվկիանոսի արեւմտյան մասում, որոնցում գործի կդրվեն միանգամից երեք ավիակրային հարվածային խմբեր (ԱՀԽ): Նոյեմբերի 9-ին այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի 7-րդ նավատորմի մամուլի ծառայությունը, նավատորմ, որը բազավորված է Յոկոսուկայում (Ճապոնիա):

Մամուլի ծառայության շարադրած տեղեկությունների համաձայն՝ այդ ընդգրկուն զորախաղերում կներգրավվեն Nimitz, Theodore Roosevelt եւ Ronald Reagan ավիակիրները, ինչպես նաեւ օժանդակ նավեր: Դրանք «համակարգված գործողություններ» կանցկացնեն «միջազգային ջրերում», նշել են մամուլի ծառայությունում:

Ամերիկյան երեք ատոմային ավիակիրներն՝ ուղեկցող նավերով, շուրջ 20 հազար զինծառայողներ են, հարյուրավոր ինքնաթիռներ եւ ուղղաթիռներ, հրթիռներ եւ հրետանի: Ամերիկյան ռազմական հզորության այս ցուցադրումը կապված է Ասիախաղաղօվկիանիսյան տարածաշրջանի երկրներ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ այս օրերին ընթացող երկարատեւ շրջագայության հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս