Վրաստանում աշնան սկզբից երկրորդ մարդն է մահացել սիբիրախտից
![](https://168.am/wp-content/uploads/2017/11/shtap-vrastan.jpg)
Վրաստանում աշնան սկզբից երկրորդ մարդն է մահացել սիբիրախտից: Այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի առողջապահության նախարարության Փոթիի տարածաշրջանային լաբորատորիայի համաճարակաբան Մակա Գաբունիան:
Հիվանդության զոհ է դարձել երկրի 28-ամյա մի բնակչուհի: Մահվան հնարավոր պատճառ է դարձել այն, որ կինը չափազանց ուշ է դիմել բժշկի: Համաճարակաբանի խոսքով՝ սիբիրախտի ախտորոշումը հաստատվել է լաբորատոր հետազոտություններով: Ավելի վաղ՝ այս տարվա սեպտեմբերին. սիբիրախտից մահացել Է Խելվաչաուրի շրջանի Ախալսոփելի գյուղի 58-ամյա մի բնակիչ, հաղորդել է «Ինտերֆաքսը»: